Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Ի՞նչ կարող են պատմել Ձեր մասին եղունգները. news.am

Ի՞նչ կարող են պատմել Ձեր մասին եղունգները. news.am

Եղունգները շատ բան կարող են պատմել Ձեր մասին, նշում է մաշկաբան Կրիստինա Պոբլետ-Լոպեզը Քլիվլենդի կլինիկայից:

 

1.  Սթրես


Եղունգները, ինչպես նաեւ մազերը, կարող են սթրեսի ախտանիշներ ունենալ: Ախտանիշները տարբեր են լինում, սակայն սթրեսի դեպքում եղունգների վրա գծեր են ի հայտ գալիս:

 

2. Խալ կամ մելանոմա

 

Գույնի կամ պիգմենտացիայի առաջացումը եղունգների վրա կարող է հասարակ խալ թվալ, սակայն կարող է լինել նաեւ քաղցկեղի վտանգավոր տեսակ՝ մելանոմա: Այդ պատճառով, եթե մաշկը եղունգի տակ սեւանում է կամ դրա վրա շագանակագույն բծեր են ի հայտ գալիս, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկի:

 

3. Արթրիտ

 

Կուտիկուլների շուրջ փոքրիկ ուռուցքները կարող են արթրիտի մասին խոսել: Դրանք կարող են լինել բարորակ, իսկ այդ գոյացություններից ազատվելու համար կարելի է դիմել վիրաբույժի օգնությանը:

 

4. Փսորիազ

 

Սովորաբար, փսորիազի դեպքում մաշկի վրա կարմիր բծեր են ի հայտ գալիս, սակայն այս հիվանդությունը կարող է անդրադառնալ նաեւ եղունգների վրա: Ահա մի քանի ախտանիշ, որոնք, բժիշկ Պոբլետ-Լոպեզի խոսքով, կարող են խոսել փսորիազի մասին:

 

  • փոսիկներ եղունգների վրա,
  • ուղղահայաց գծեր եղունգների վրա,
  • մաշկի հաստացում կամ եղունգների փափկացում,
  • աչք զառնող սպիտակ բծեր եղունգների վրա ( սպիտակ բծերը, որոնք երբեմն հայտնվում են եղունգների վրա եւ շուտով անհետանում, անհանգստանալու լուրջ պատճառ չեն),
  • չորս գիծ, որոնք սկսվում են եղունգի ծայրից՝ ձգվելով դեպի կուտիկուլ,
  • կարմրություն կուտիկուլի շուրջ:

 

5. Երիկամների հիվանդություններ

 

Եղունգների հետ կապված որոշ խնդիրներ (օրինակ, սպիտակ գծեր եղունգների վրա եւ այլն) կարող են խոսել երիկամների սուր կամ քրոնիկ հիվանդությունների մասին:

 

6. Դարյե հիվանդությունը

 

Սա հազվադեպ գենետիկ հիվանդություն է, որն առավել հաճախ ի հայտ է գալիս դեռահաս տարիքում: Այս հիվանդության դեպքում եղունգների վրա սպիտակ կամ կարմիր գծեր են ի հայտ գալիս, որոնք ձգվում են կուտիկուլից մինչեւ եղունգի ծայրը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. maminazabota.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ